|Նախաբան | Դասակարգում ըստ Թեմայի | Դասակարգում ըստ Հեղինակի | Ձայներիզ/Տեսաերիզ | Փնտրել | Կրկնվող Հարցեր | Անձնակազմ | Հղում |
English     Հայերեն      Русский 

Հայ Առաքելական Եկեղեցու Գրադարան

Անձնակազմ

Արա Քարամանյան

Google
 
Web www.ArmenianChurchLibrary.com

Արա եւ մորաքույր Պերճուհի
Արա Քարամանյանը ծնվել է 1980 թվականի հունիսի 1-ին Փենսիլվանիա նահանգի Իրի քաղաքում:

Նա 16 տարեկանում, մինչ բարձրագույն դպրոցն ավարտելը, ծառայել է Իրի քաղաքի Հայ Առաքելական Եկեղեցու միսիոներական ծխի մեջ՝ որպես սարկավագ:

2002թ.-ին նա փայլուն ավարտեց Դուքի համալսարանի բիոբժշկական ինժեներական ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի գիտական աստիճան: Երբ դեռ հաճախում էր Դուքի համալսարան, այդ ընթացքում Շարլոթ քաղաքի Հայկական Եկեղեցում ծառայում էր որպես սարկավագ: 2003թ.-ի մարտի 23-ին Շարլոթ քաղաքում Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նրան ձեռնադրեց կիսասարկավագ:

Ներկայումս Արան համագործակցում է Հայաստանում Հայ Կամավորների Միության միջոցով Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Երիտասարդաց Շարժման հետ:

Արան այժմ Հայ Առաքելական Եկեղեցու Գրադարանի վեբմասթերն է եւ զբաղվում է Գրադարանի պարունակությամբ՝ նախօրոք ստանալով գրքերի հեղինակների հավանությունն ու թույլտվությունը:

Ի-մեյլ ուղարկիր Արային.


Հարցեր, խնդիրներ կամ մեկնաբանություններ.
Ի-մեյլ ուղարկիր վեբմասթերին.


©2003-2007 թթ.: Արա Քարամանյան: Բոլոր իրավունքները վերապահված են: