Հայ Առաքելական Եկեղեցու Գրադարան. Քարոզներ եւ Ուսուցումներ Արտագրել mp3-ից եւ pdf-ից
  |Նախաբան | Դասակարգում ըստ Թեմայի | Դասակարգում ըստ Հեղինակի | Ձայներիզ/Տեսաերիզ | Փնտրել | Կրկնվող Հարցեր | Հղում |
English     Հայերեն      Русский 

Հայ Առաքելական Եկեղեցու Գրադարան

Կրկնվող Հարցեր

Google
 
Web www.ArmenianChurchLibrary.com

1.   Ո՞րն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոնական, էական դավանությունը:
2.   Այս վեբսայթում իմ կոմպյուտերը չի կարդում հայերեն տառերը:
3.   Ո՞վ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխը:
4.   Հիսուս Քրիստոսից հետո ո՞վ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենաբարձր առաջնորդը:
5.   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նույն կե՞րպ է ընդունում Կաթողիկոսին, ինչպես որ կաթոլիկներն են ընդունում Հռոմի Պապին:
6.   Կա մե՞կ, թե՞ երկու Կաթողիկոս:
7.   Կարեւո՞ր է Աստվածաշունչ կարդալը, թե՞ բավական է եկեղեցի հաճախելն ու աղոթելը:
8.   Ո՞ւր կարող եմ ես գնալ ավելի շատ իմֆորմացիա ստանալու համար:
9.   Ինչո՞ւ եկեղեցի գնալ: Այն լեցուն է կեղծավորներով:
10. Ես չեմ հասկանում հին հայերեն լեզուն՝ գրաբարը, որը գործածվում է մեր Եկեղեցում:
11. Մի՞թե եկեղեցին միմիայն ծեր մարդկանց համար է:
12. Ես լսել եմ, որ ինչ-որ մեկը երգում է եկեղեցում, եւ այդ անձը քահանա, սարկավագ կամ էլ երգչադասից չէ: Մի՞թե ուրիշ մեկը պետք է լուռ եւ հարգալից լինի եկեղեցում:
13. Մոմ վառելը մոգական ո՞ւժ ունի: Մենք մոմը վառում ենք բախտավորությա՞ն համար:
14. Երբ մենք սրբապատկեր ենք համբուրում, արդյո՞ք մենք երկրպագում ենք այդ սրբին:



1.   Ո՞րն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոնական, էական դավանությունը:
       
Հավատամքը որդեգրվել է Նիկիո Առաջին Ժողովում (325թ.): Շուրջ 318 հայրապետներ բոլոր Քրիստոնեական Եկեղեցիներից ներկա էին այնտեղ, որոնցից շատերը մինչ այդ դաժանաբար հալածված էին եղել հավատքի պատճառով, մինչեւ անգամ մահվան սպառնալիքի էին ենթարկվել: Բոլոր հայրապետները, բացի երեքից, ընդունեցին այս հավատո հանգանակը:
        Այն երեք հայրապետները, որ մերժեցին Նիկիո Հանգանակը, արիոսական հերձվածի հետեւորդներն էին, որոնք հավատում էին, որ Հիսուս Քրիստոս արարած է եւ Հայր Աստծո բնությունից չէ (Արիոսական հերձվածը պնդում էր, որ Հիսուս Քրիստոս ստորադաս էր, քան Հայր Աստված): Բոլոր Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիները խստորեն մերժեցին այս հերձվածը:


2.   Այս վեբսայթում իմ կոմպյուտերը չի կարդում հայերեն տառերը:
        Տե՛ս
Installing Armenian Unicode Support.

3.   Ո՞վ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխը:
        Հիսուս Քրիստոս:

4.   Հիսուս Քրիստոսից հետո ո՞վ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենաբարձր առաջնորդը:
        Հայ Առաքելական Եկեղեցու ամենաբարձր առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:

5.   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նույն կե՞րպ է ընդունում Կաթողիկոսին, ինչպես որ կաթոլիկներն են ընդունում Հռոմի Պապին:
        Ո՛չ: Կաթոլիկները ընդունում են Հռոմի Պապին իբրեւ գլուխ Եկեղեցու, մինչդեռ հայերը Հիսուս Քրիստոսին են ընդունում իբրեւ Եկեղեցու գլուխ: Ըստ կանոնագրքի՝ Կաթողիկոսը ամբողջ աշխարհի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Առաջնորդական Թեմերի իրավասու ուժը եւ պատասխանատուն է. սա նման է Պապի առնչությանը Կաթոլիկ Եկեղեցուն: Սակայն ո՛չ Պապը, ո՛չ Կաթողիկոսը անսխալական չեն. միայն Աստված է անսխալական: Կաթոլիկ Եկեղեցին արտոնում է Պապին ինքնուրույն հավատքի հռչակագիր կազմել (վարդապետություն), մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին, մյուս Ուղղափառ Եկեղեցիների հետ համատեղ է որոշում հավատքի հռչակագիրը Տիեզերական Ժողովներում:

6.   Կա մե՞կ, թե՞ երկու Կաթողիկոս:
        Փաստացի կա երկու Կաթողիկոս: Մեկը գտնվում է ս. Էջմիածնում, իսկ երկրորդը՝ Անթիլիասում: Շատ կարեւոր է նշել, որ սա բացառիկ, բացարձակապես եւ միայն իրավասության ենթակա տարածքի երկփեղկում է: Բացարձակապես ոչ մի տարբերություն չկա աստվածաբանության, վարդապետության, խորհուրդների, ուսմունքի կամ ավանդականության մեջ այս երկու Կաթողիկոսությունների միջեւ: Մի Կաթողիկոս իրավասություն ունի իր թեմերի վրա, եւ մյուս Կաթողիկոսն էլ իրավասություն ունի իր թեմերի վրա: Սկզբնապես Մայր Աթոռը եղել է ս. Էջմիածնում, բայց 485 թվականին՝ պատերազմի պատճառով, այն տեղափոխվել է Դվին: Մյուս հազարամյակի ընթացքում Մայր Աթոռը բավական երկար ժամանակ եւս տեղափոխվեց՝ կրկին պատերազմի պատճառով: Հետո իրավասության երկփեղկումը տեղի ունեցավ 1441 թվականին նրանց միջեւ, ովքեր.
ա) պնդում էին, որ Մայր Աթոռը պետք է տեղափոխվի ետ՝ Էջմիածին
բ) պնդում էին, որ վերոհիշյալ խումբը անօրեն գործեց:
        Հաջորդ հինգ դարերի ընթացքում երկու Կաթողիկոսները գործեցին անջատ, բայց համերաշխ էին քրիստոնյա եղբայրների նման: Դժբախտաբար, երկու Կաթողիկոսական Աթոռները միացնելու փորձերը առայժմ ձախողվել են: Քանի որ Կաթողիկոսը բառացիորեն նկատվում է «Համընդհանուր Առաջնորդ», հակասական է երկու Կաթողիկոս ունենալը:


7.   Կարեւո՞ր է Աստվածաշունչ կարդալը, թե՞ բավական է եկեղեցի հաճախելն ու աղոթելը:
        Հայ առաքելական եկեղեցու անդամ լինելու ամենաառաջին պատճառը քրիստոնյա լինելն է եւ Քրիստոսին հետեւելը: Ինչպե՞ս կարող ենք հետեւել Հիսուսին, եթե մենք կանոնավորապես չենք սովորում այն, ինչ Նա ուսուցանում է:
        Ի տարբերություն Բողոքական Եկեղեցու, մենք գիտենք, որ Աստվածաշունչ կարդալը մարդուն իշխանություն չի տալիս նոր եկեղեցի ստեղծել: Հիսուս Քրիստոս իր առաքյալներին իշխանություն տալու միջոցով իր աշակերտներին ասաց. «Հաստատ իմացեք, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, եւ ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում»: (Մատթ. ԺԸ 18): Առաքյալների հետեւորդները իշխանություն ունեին տարածելու այդ եկեղեցիները: Պողոս առաքյալն այս ասաց իրենից տարիքով շատ ավելի փոքր ընկերակցին` Տիմոթեոսին. «Եվ ինչ որ սովորեցրի քեզ բազում վկաների ներկայությամբ, ավանդիր դրանք այնպիսի վստահելի մարդկանց, որոնք կարող են ուրիշներին էլ սովորեցնել» (2 Տիմ. Բ 2):
        Արդ, մեր անունն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի:


8.   Ո՞ւր կարող եմ ես գնալ ավելի շատ իմֆորմացիա ստանալու համար:
        Գտի՛ր քո հյուրասեր, առավել մոտ հայ քահանային եւ հարցրու նրան: Նրա գործն է քեզ սիրելը, առաջնորդելը, խնամելը եւ ուսուցանելը: Բայց դու պետք է առաջին քայլը անես եւ գնաս դեպի նա: Գրեթե բոլոր քահանաները, որոնց որ ես ճանաչում եմ, շատ ուրախ կլինեն պատասխանելու հետաքրքրասեր ծիսական համայնքի անդամի հարցերին:

        Եթե այդտեղ չկա մոտիկ հայ քահանա, գտի՛ր Ուղղափառ Եկեղեցի եւ ներգրավվիր եւ հարցրու այդ քահանային այն ամենը , ինչ որ կարող ես մտածել:


9.   Ինչո՞ւ եկեղեցի գնալ: Չէ՞ որ այն լեցուն է կեղծավորներով:
        Այս թեմայով 3-րդ էջի վրա կա մի հրաշալի հոդված, որը գրել է ս. Ներսես Ընծայարանի տնօրեն Դանիել վարդապետ ֆինդիկյանը: Այն վերնագրված է
Պաշտամունքը Հայ Եկեղեցում (Ոմանք ստիպված են հավաքվել):

10. Ես չեմ հասկանում հին հայերեն լեզուն՝ գրաբարը, որը գործածվում է մեր Եկեղեցում:
        Բախտավոր ես: Տե՛ս
այս գիրքը. եթե դուք չեք կարող կարդալ հայերեն տառերը, եւ չեք հասկանում ոչ մի բառ, կարող եք ս. Պատրագին հետեւել բոլորի հետ միասին «ս. Պատարագ» գրքով.

11. Մի՞թե եկեղեցին միմիայն ծեր մարդկանց համար է:
        Ո՛չ: Ծեր մարդիկ չէին, որ սուրբ Վարդանի հետ 451 թվականին նահատակվեցին հանուն հավատքի: 1960 տարի առաջ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները (երկուսն էլ Հիսուսի առաքյալներն էին) քարոզեցին Հայաստանում, եւ անթիվ, անհամար երիտասարդներ Հիսուս Քրիստոսի հետեւորդները դարձան: Եթե Հիսուս ճշմարտապես հարություն առավ, ապա նա ճշմարտապես Աստծո Որդին է: Եւ եթե Աստծո Որդին մեզ ուսուցանում է ինչ-որ մի բան, դա միայն ծեր մարդկանց համար չէ, այլ բոլորի համար. փնտրե՛ք Նրան մեր Եկեղեցու միջոցով:
        Երիտասարդները Եկեղեցու ապագան չեն միայն, այլ նրանք Եկեղեցու նեկա՛ն են: Թույլ մի՛ տվեք, որ որեւէ մեկը ձեզ այլ բան ասի:


12. Ես լսել եմ, որ ինչ-որ մեկը երգում է եկեղեցում, եւ այդ անձը քահանա, սարկավագ կամ էլ երգչադասից չէ: Մի՞թե ուրիշ մեկը պետք է լուռ եւ հարգալից լինի եկեղեցում:
        Մենք պետք է միասնաբար պաշտանմունք մատուցենք ներդաշնակության մեջ: Այո՛, երգչադասը երգում է, բայց նա առաջնորդում է եկեղեցու երգասացությանը: Ողջ ծխական համայնքը պետք է երգի, եւ ոչ միայն երգչախումբը: Խախտում կլինի, եթե ծխական համայնքի անդամը երգի քահանայի կամ սարկավագի հետ, բայց ծխական համայնքի անդամը կարող է երգել երգչադասի հետ: Մենք պիտի աղոթենք քահանայի եւ սարկավագի հետ, ու եթե ցանկանում ենք հաստատել այդ աղոթքները, ի սրտե պիտի ասենք. «Ամեն»: Եթե ծխական համայնքի անդամները սրտանց ասում են «Ամեն», մի՛ անհանգստացեք դրա համար: Ճշմարիտ պաշտանմունքը ակտիվ մասնակցության կարիք ունի:
        Եթե դուք անհանգստանում եք ս.Պատարագին հետեւելու համար,
այս գիրքը կարող է օգնել ձեզ: Մեկ էջի վրա գրված է գրաբարով եւ հարեւան էջի վրա նույնը գրված է աշխարաբարով:


13. Մոմ վառելը մոգական ո՞ւժ ունի: Մենք մոմը վառում ենք բախտավորությա՞ն համար:
        Ո՛չ եւ ո՛չ: Մոմ վառելը լույսի սիմվոլիկ իմաստն է արտահայտում, որ Հիսուս բերեց այս աշխարհ: Ս. Գրիգոր Լուսավորիչը Քրիստոսի Լույսը բերեց հայոց ազգին՝ Ավետարանի քարոզչությամբ: Մոմ վառելը մեզ օգնում է հիշելու Քրիստոսի Լույսի մասին, ու այսպիսով օգնում է կենտրոնանալ Աստծո վրա, երբ մենք աղոթում ենք:

14. Երբ մենք սրբապատկեր ենք համբուրում, արդյո՞ք մենք երկրպագում ենք այդ սրբին:
        Ոչ՛, սրբերը ննջում են ի Քրիստոս: Մենք սրբապատկեր ենք պահում, որպեսզի հիշենք նրանց, աղոթենք նրանց համար, եւ խնդրենք նրանց բարեխոսությունը մեզ համար: Նրանք զորություն չունեն անմիջականորեն միջամտելու մեր կյանքի մեջ, բայց նրանք մեր կողմից կարող են աղոթել Աստծուն:



©2003-2007 թթ.: Արա Քարամանյան: Բոլոր իրավունքները վերապահված են: